Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան. «Սա նախաքննությունը շեղելու միջոց է, Կարո Եղնուկյանին նման չեմ, որ շփոթվեն»

Սեպտեմբեր 09,2013 11:56 Share

Նախախորհրդարանը օրերս հրապարակեց «Նախախորհրդարան» եւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին: Նամակում Կարո Եղնուկյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ ասելով, որ Հայկակ Արշամյանին այսպես ասած շփոթել են իր հետ, դրա համար են ծեծել:

Ըստ Կարո Եղնուկյանի բացատրության, Սուրեն Սաղաթելյանի ու Հայկակ Արշամյանի վրա հարձակումն իրականում ուղղված է եղել իր դեմ. «Հայկակ Արշամյանն ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը: Նրանց դիմել են՝ «ախպա՞ր ես» արտահայտությամբ, կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը»:

Հայկակ Արշամյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր բնակարանը ոչ մի կապ չունի Զաքյան փողոցի հետ. «Հարեւանությամբ է գտնվում, բայց բավականին հեռավորություն կա: Երկրորդը՝ Կարո Եղնուկյանի հետ արտաքնապես ոչ մի նմանություն չունեմ, որ շփոթվեն: Ես կարծում եմ, որ սա նախաքննությունը շեղելու միջոց է»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն այնպես չէ՞, որ Ձեզ զուտ պատահաբար են ծեծել՝ նա պատասխանեց. «Ոչ, իհարկե, ոչ: Իմ մեքենան հետեւել են, մեքենայի համարներն իմացել են: Ինչքան գիտեմ, Կարո Եղնուկյանի մեքենան կարծեմ «ջիպ» է, իմ մեքենան փոքրիկ «Տոյոտա» է եւ շփոթելու բան չկա: Ծեծողները եկել են իրենց գործը կատարել ու գնացել են: Ես ենթադրում եմ, որ մեզ ծեծելը կապված է Հայաստան-Ռուսաստան վերջին զարգացումների հետ, Ասոցացման պայմանագրի հետ, իմ ակտիվ մասնակցության հետ այդ վերջին 2 ցույցերին եւ սոցցանցերում իմ ակտիվության հետ»:

Մեր հարցին՝ Կարո Եղնուկյանն ի՞նչ շահ պետք է ունենար, որ նախաքննությունը փորձեր այս միջոցով շեղել՝ Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բացատրել իր մոտիվացիաները: Պատճառները չեմ ուզում ասել, որովհետեւ ես ոչ իրեն ճանաչում եմ, ոչ գիտեմ ով է, չեմ էլ ուզում իր անձի նկատմամբ որեւէ մեկնաբանություն անել: Բայց պարզ հարց է՝ Զաքյան փողոցն ուրիշ տեղ է գտնվում, Կողբացի փողոցն՝ ուրիշ տեղ: Ես ապրում եմ Կողբացի փողոցում: Մանավանդ իր ասած հասցեն լրիվ ուրիշ տեղ է գտնվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30