Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Կիրակոսյան. «Իշխանությունները երկակի խաղ են խաղում»

Սեպտեմբեր 09,2013 15:06

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի են ունեցել ակտիվիստների դեմ հարձակումներ:Մասնավորապես ծեծի են ենթարկվել Անուշավան Գրիգորյանը, Միհրան Մարգարյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Միքայել Տոնոյանը, Հայկակ Արշամյանը, Սուրեն Սաղաթելյանը, Արման Ալեքսանյանը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կարծիքով՝ այս ամենը նախապես կազմակերպված, ուղղորդված է: «Իշխանությունը վարում է ձեռքերը լվալու և ոստիկանությանը որպես պատնեշ օգտագործելու քաղաքականություն: Իսկ սա կհանգեցնի նրան, որ Հայաստանում կգրանցվի զոռբայության վերադարձը»:

Պարոն Կիրակոսյանը խնդիր է համարում այն, որ այսօր նամակով, կամ քաղաքակիրթ ձևով խնդիր լուծել հնարավոր չէ, քանի որ իշխանությունները փորձում են արձագանքել միայն այն ժամանակ, երբ կան երիտասարդների կուտակումներ, ագրեսիա:Արտակ Կիրակոսյանի ձևակերպմամբ՝ ՀՀ իշխանությունները «երկակի խաղ են խաղում»:

Մեր հարցին՝ իշխանությունն իր առջև ի՞նչ խնդիր է դրել, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի խնդիր էլ չի դրել: Ասում են՝ տեսնենք, այս ամենը ուր կգնա, ոնց դրան կարձագանքեն: Հանգում ենք նրան, որ իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Ոստիկանությանն անընդհատ դնել հարվածի տակ և այլն»: Ըստ բանախոսի՝ իշխանությունն այնքան ուժ ունի, որ եթե դրա կարևորությունը զգա այնպես կանի, որ Սամվել Ալեքսանյանն էլ դուրս գա ու ինքն իր շուրթերով քննադատի բռնությունները:

Մեր հստակեցմանը, այդ դեպքում ինչո՞ւ դա չի արվում, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Գուցե վտանգները չեն գնահատում»:

Այնինչ Ա. Կիրակոսյանը կարծում է, որ իշխանությունն այսօր պարտավոր է մեխանիզմներ ստեղծել՝ դիսկուրսը փողոցից բերել քաղաքակիրթ տեղ: Հակառակ դեպքում նա կարծում է, որ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվելու, քանի որ սադրիչներ կան երկու կողմերից էլ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30