Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Նալբանդյանը կգա խորհրդարան

Սեպտեմբեր 09,2013 15:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով` վաղն առավոտյան, ժամը 10.30-ին խորհրդարան է գալու ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսվում է փակ քննարկում, որին մասնակցելու են բոլոր խորհրդարանական խմբակցություններից ներկայացուցիչներ:

Քննարկման թեման, բնականաբար, Սերժ Սարգսյանի`Մոսկվայում կատարած հայտարարությունն է Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության մասին:

Ենթադրվում է, որ Նալբանդյանը պատգամավորներին կներկայացնի իր բրյուսելյան այցի մանրամասները եւ Հայաստանի եվրոպացի գործընկերների հետ տեղի ունեցած իր առանձնազրույցի մանրամասները:

Հիշեցնենք, որ ԱԺ եվրաինտեգրման խորհրդարան էր հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ քաղաքական ուժերին տեղեկատվություն տրամադրելու համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: