

Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչները, ամբաստանյալներին էլ բուժօգնություն էին ցույց տալիս բժիշկները:
Դատարանը լքել էին ամբաստանյալների հարազատները, ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրն էլ վատացել էր:
Ժ.15-ին դատարանում ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանին փոխանցվեց դատական ծանուցագիր՝ այս գործով մի քանի նիստերի մասին:
Կարդացեք նաև
Դատավորը հաջորդ դատական նիստը նշանակել էր սեպտեմբերի 18-ին, հաջորդաբար նիստերը կլինեն սեպտեմբերի 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 27-ին, 30-ին:
Փաստաբան Հովիկ Արսենյանը կատարվածը գնահատեց դատավարության կողմերի կարծիքը չլսելու փորձ:
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր որդու առողջական վիճակը վատ է, եթե որդուն չազատեն ապօրինի կալանքից, բենզինի շշով դիմելու է ինքնահրկիզման:
Հիշեցնենք, որ այս գործով անցել են 76 կասկածյալ, եւ ըստ ամբաստանյալների հարազատների, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Աշոտ Կարապետյանի ձեռամբ այն «սարքվել է» իրենց որդիների վրա:
Նշենք, որ մինչ բանդայի ազատազրկելը, ոստիկանական գործողությունների ժամանակ մահացել էր Գուրգեն Հայրապետյանը, օրեր առաջ՝ Արման Դալլաքյանը:
Ի դեպ, այսօր մեր տեղեկություններով, դատարան չէր ուղարկվել Արման Դալլաքյանի մահվան վկայականը: Դա ներկայացնելուց հետո դատախազը հանդես կգա գործի վարույթը նրա մասով կասեցնելու միջնորդությամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































