Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանի մոտ կողերի կոտրվածք են հայտնաբերել

Սեպտեմբեր 09,2013 16:01 Share

Պարզվում է՝ սեպտեմբերի 5-ին անհայտ անձանց կողմից քաղաքացիական դիրքորոշման համար դաժան ծեծի ենթարկված   ակտիվիստ Հայկակ Արշամյանի մոտ առողջական այլ խնդիրներ էլ են առաջ եկել:

Եթե առաջին իսկ օրը հիվանդանոցում ասել էին, որ նրա մոտ այտի պատռվածք է, ապա այսօր հայտնի է դարձել, որ կոտրված են նաեւ նրա երկու կողերը: Այդ մասին նա գրել էր իր Ֆեյսբուքյան էջում:

«Ասացին, որ 4-րդ եւ 5-րդ ձախ կողերի փակ կոտրվածքներ են, վիրահատության կարիք չկա»,-ի պատասխան մեր հարցի՝ թե ի՞նչ է սպասվում հիմա, ասաց Հայկակ Արշամյանը եւ կատակեց՝ պիտի «իր յուղով տապակվի, անցնի»:

Բժիշկները միայն խորհուրդ են տվել փուչիկ փչել, որպեսզի շուտ կպնի կոտրվածքը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30