Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձինք ծեծել են Հայկակ Արշամյանին եւ Սուրեն Սաղաթելյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2013 23:23

Քիչ առաջ հասարակական ակտիվիստներ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի վրա հարձակվել եւ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ պատճառաբանությամբ է եղել միջադեպը, այս պահին 1-ին հիվանդանոցում գտնվող պատմաբան,  Երեւանի մամուլի ակումբի աշխատակից Հայկակ Արշամյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իր տան բակում, երբ կայանում էր մեքենան:

Haykak

 

«Վեց հոգով հարձակվեցին, թե «էս ախպա՞ր եք արա» ու սկսեցին խփել»,-ասաց նա: Այժմ Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը հիվանդանոցում են, դիմել են ոստիկանություն: Ըստ պարոն Արշամյանի՝ ծեծողներին իրենք վստահաբար չեն ճանաչում՝ «վեց եզ էին», սակայն համոզված է, որ ծեծի պատճառը այս օրերին իրենց ակտիվությունն է՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի միանալուն արվող ակցիաներում, մասնավորապես՝ երեկ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց անցկացվող ցույցի մասնակցությունը: «Սուրենի մոտ  գլխի վնասվածքներ են, իմ այտն է ներսից պատռված»,-ասաց Հայկակ Արշամյանը:

Haykak Arshamyan

Լուսանկարները՝ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջերից:

Տեսանյութը՝CivilNetTV

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30