Լրահոս
Օրվա լրահոսը

Մորտեն Օլսեն. «Մենք սկզբից գիտեինք, որ Հայաստանը երկու ուղեգրերից մեկի հավակնորդ է»

Սեպտեմբեր 09,2013 16:49 Share

Այսօրվա մամուլի ասուլիսում Մորտեն Օլսենը հայ եւ դանիացի լրագրողներին հայտարարեց, որ իրենք Հայաստանի հավաքականի խաղին հետեւել են հենց սկզբից եւ հասկանում են, որ Հայաստանի ընտրանին Իտալիայի, Բուլղարիայի, Չեխիայի եւ Դանիայի հետ երկու ուղեգրերից մեկի հավակնորդ է: «Այնպես որ, մենք մեծ հարգանք ենք տածում ձեր թիմի նկատմամբ», – ասաց դանիացի մասնագետը:

Նրա խոսքերով, վնասվածքներ չկան եւ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղվա խաղին: Մարզիչը հիմնական կազմն արդեն որոշել է, թեեւ դա շատ դժվար խնդիր էր իր համար: Պատասխանելով հավաքականի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին հարցին` Օլսենն ասաց, որ իրենց փիլիսոփայությունը հետեւյալն է. ամբողջ թիմը հարձակվում է, ամբողջ թիմը պաշտպանվում է:

«Մենք ուզում ենք ռեւանշի հասնել, մանավանդ՝ 0:4 հաշվով պարտությունից հետո, եւ վաղը պետք է այլ խաղ ցուցադրենք», – ասաց մարզիչը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե Իտալիայի հարցում ուղեգրերից մեկի ճակատագիրն արդեն հայտնի է, իր կարծիքով՝ մյուս չորս թիմերից ո՞վ երկրորդ ուղեգիրը նվաճելու ավելի մեծ շանսեր ունի՝ Մորտեն Օլսենը կոնկրետ անուն տալուց խուսափեց` հայտարարելով, որ բոլորն էլ պայքարում են:

Մեր երկրորդ հարցին, թե վերջին հանդիպումներում Դանիայի հավաքականում մեծ թվով երիտասարդներ են հայտնվել, այդ սերնդափոխությունն ինչո՞վ է պայմանավորված, մարզիչը պատասխանեց. «Որպես այդպիսին՝ թիմը երիտասարդացնելու միտում չկա: Ես չեմ նայում ֆուտբոլիստի տարիքին, որպեսզի նրան հրավիրեմ հավաքական»:

Մալթայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Օլսենը թիմի խաղից դժգոհ է, թեեւ հաշիվն իրենց ձեռք է տալիս: «Վաղն էլ նույն հաշիվը մեզ ձեռք կտա», – ասաց Օլսենը:

Իսկ հարցին, թե հավատո՞ւմ է վաղվա հաղթանակին, նա պատասխանեց. «Չգիտեմ: Բայց կաշխատենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30