Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց մեջ վերացել է գեղեցիկի ընկալումը». Երիտասարդները գեղեցկության միջազգային օրվա վերաբերյալ

Սեպտեմբեր 09,2013 19:25 Share

Այսօր` սեպտեմբերի 9-ը, համաշխարհային օրացույցում նշվում է  որպես Գեղեցկության միջազգային օր: Ինչպես նշում է informpskov.ru-ն՝ Գեղեցկության միջազգային օրվա հռչակումը նախաձեռնել է CIDESCO էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն  1995թ-ի սեպտեմբերի 9-ին: Այսօր «Առավոտ երիտասարդականը» փորձեց հենց երիտասարդներից անցորդներից ճշտել թե, ինչ է նրանց համար գեղեցիկը և որոնք են դրա դրսևորումները:
«Եթե ասեմ, որ մարդկանց մեջ առաջինը հոգուն եմ ուշադրություն դարձնում և միայն հոգին է ինձ համար կարևոր, միանշանակ կստեմ, մարդը արտաքնապես էլ պետք է հաճելի լինի, խնամված, կոկիկ, որպեսզի ցանկություն ունենամ հոգին էլ բացահայտելու»,- ասում է ապագա դիզայներ 20-ամյա Անի Հովհաննիսյանը:
Ընդհանրապես կարծիքները տարբեր են, բայց  հատկապես հայ տղաների համար, հիմնականում գեղեցիկ կոչվածը իսկական հայուհու աչքերն են.  այս կարծիքին է ուսանող 19-ամյան Ալբերտը:
«Մեր հայ աղջիկների աչքերից գեղեցիկ բան աշխարհիս երեսին դժվար թե լինի, ուշադրություն դարձրեք դրանց հմայքին, եթե 2 րոպե երկար եմ նայում մեր հայ աղջիկների աչքերին, իսկույն սիրահարվում եմ, սրանից էլ գեղեցիկ բա՜ն»,- հիացմունքն է արտահայտում 19-ամյա Ալբերտ Մկրտչյանը:
Մեր մյուս զրուցակիցը՝ Վարդանը, աչքերից կտրուկ անցում կատարեց մարդկանց մեջ գեղեցիկը տեսնելու կարողությունը, որը ըստ նրա, ոչ բոլորին է տրված:
«Հազարավոր ծանոթ, բարեկամ և վերջապես ընկերներ ունեմ, որոնք, ցավոք, չեն կարողանում մարդկանց, շրջապատի և երևույթների մեջ գեղեցիկը տեսնել, միայն գեղեցիկը տեսնել, հավատացեք այսօր մարդկանց մեջ վերացել է գեղեցիկի ընկալումը, ցավալի է, բայց փաստ, իհարկե խոսքս մեծամասնության մասին է, ոչ թե իմ պես ցնդածների»,- ասում է մասնագիտությամբ լուսանկարիչ 24-ամյա Արմենը:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30