Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ են հրավիրել նաև Գյումրու նախկին կոմունիստ փոխքաղաքապետին

Սեպտեմբեր 13,2013 21:42

Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, այս պահին  Հատուկ քննչական ծառայություն  են  հրավիրել նաև Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալ  Գագիկ Մանուկյանին, որին  ևս հարցաքննելու են հայտնի ասֆալտի գործով:

Հիշեցնենք, որ խոսքը  80 միլիոն դրամի մասին է, որը, ըստ մեղադրանքի , դուրս է գրվել քաղաքապետարանի բյուջեից փողոցներն ասֆալտապատելու համար ու  նպատակին չի ծառայել:

Հիշեցնենք, որ այս գործով նախորդ օրը մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը` Գյումրու քաղաքապետարանի  բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին, որին  կալանավորել ու ուղարկել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս նույն գործով հարցաքննվում են նաև քաղաքապետարանի  բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մի քանի այլ աշխատակիցներ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30