Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կառավարում Գյումրին․ Վարդան Ղուկասյանի փեսան պատգամավորի թեկնածու է․ արձակուրդի մեջ է

Մայիս 11,2026 18:24 Share

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, որը զբաղեցնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 8-րդ համարը ու քարոզարշավի մեջ է, պաշտոնապես փոխարինում է փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Նա գյումրեցիներին առավել հայտնի է «կոմունիստ փոխքաղաքապետ» անվամբ։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ որոշում է կայացվել՝ պարտականությունները դնել փոխքաղաքապետի վրա։

Նշենք, որ Գյումրին ունի երկու փոխքաղաքապետ․ առաջինը փոխքաղաքապետը Ավետիս Առաքելյանն է՝ Վարդան Ղուկասյանի փեսան, որը նրա կալանավորվելուց հետո սկսեց փոխարինել նրան, երկրորդ փոխքաղաքապետը Գագիկ Մանուկյանն է։

Գագիկ Մանուկյանը ևս Վարդան Ղուկասյանի հավատարիմ մարդկանցից է՝ փորձառու է, տարիներ շարունակ եղել է Գյումրու փոխքաղաքապետը։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը մեզ նաև հավաստիացրեց, որ քաղաքի կառավարման գործընթացը բնականոն ընթանում է։

Ակտիվ քարոզարշավի մեջ է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը գլխավորում է ՔՊ-ի մարզային շտաբը։ Մարզպետի պարտականությունները, ինչպես փոխանցեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից, դրվել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի վրա։

Ալբերտ Այվազյանը Առափի համայնքի 31 տարվա գյուղապետն էր․ նա 2021 թվականի Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, այդ ժամանակ չկարողացավ ստանձնել Ախուրյանի համայնքապետի պաշտոնը․ ընդամենը մեկ ձայնով զիջեց «Ախուրյան դաշինքի» թեկնածու Արծրուն Իգիթյանին, որից հետո նշանակվեց Շիրակի փոխմարզպետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031