Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ տրվեք մինչև ամուսնությունը, դուք կարող եք այդ բիծը կրել մինչև կյանքի վերջ»

Սեպտեմբեր 29,2013 18:20

«Ես սիրով տրվեցի Ստյոպային: Երկար ժամանակ էր, ինչ մենք  երկուսս ցանկանում էինք դա: Մի օր  դա լինելու էր կամ գուցե չլիներ, եթե այն ժամանակ ուրիշին սիրեի»,-պատմում է  20-ամյա Տաթևիկը:

2010 թվականն էր:  Երկու տարուց ավելի նա անփոխադարձ սիրով սիրում էր Ստյոպային: Վերջինս ընկերություն էր անում  Լուսինեի հետ: Նրանք երեքն էլ նույն դպրոցի սաներ էին: Լուսինեն Սյոպայի համադասարանցին էր, իսկ Տաթևիկը՝ տղայի մոր ընկերուհու աղջիկը. «Մենք միասին ենք մեծացել, միասին մանկապարտեզ գնացել, հաց կերել, չարաճճիություններ արել: Մանուկ հասակում քրոջ պես էի սիրոմ նրան, բայց արդեն 8-րդ դասարանում հասկացա, որ  կյանքումս առաջին անգամ սիրահարվել եմ: Գուցե վաղուց էի սիրահարվել, բայց այդ մասին չգիտեի և դա նկատեցի այն ժամանակ, երբ նա սկսեց Լուինեի հետ ընկերություն անել»,-պատմում է աղջիկը: Հիշում է՝ երբ նրանց միասին էր  տեսնում, կատաղությունից եռում էր,  չարությունից պայթում. «Ես չէի կարողանում թաքցնել զգացմունքներս,  ատում էի Լուսոյին նախ այն բանի պատճառով, որ նա իմ փոխարեն իմ սիրած մարդու կողքին էր, և հետո, որ շատ գեղեցիկ էր և ինձանից 2 տարով մեծ:  Ես բողոքում էի աշխարհին՝ ինչու՞ եմ 2 տարի ուշ ծնվել, ինչո՞ւ ես չեմ սովորում Ստյոպայենց դասարանում: Մյուս կողմից էլ մտածում էի՝ ես ազատ ելք ու մուտք ունեմ նրանց տանը, դա բոնուս է, կօգտագործեմ այդ շանսը նրան գրավելու համար»:

Տաթևիկը գրեթե դուրս չէր գալիս Ստյոպայենց տանից: Կարծս թե դարձել էր նրանց տան անդամը, օգնում էր տիկին Սուսանային՝ Ստյոպայի մորը,  տնային գործերը կատարել  և առհասարակ ամեն պատրվակ օգտագործում էր նրանց տուն այցելելու համար:   Տաթևիկի խոսքով՝ հետզհետև տղան նկատում է իր զգացմունքները՝ մանավանդ երբ դպրոցում Լուսինեի ներկայությամբ սեթևեթում է նրա հետ.  «Ես նպատակադրվել էի այնպես անել, որ Լուսոն խանդեր, կռիվներ աներ  ու, վերջիվերջո, բաժանվեր: Զգում էի, որ նա նյարդայանանում է, երբ տեսնում է ինձ, ինչը, իհարկե, ուրախացնում էր ինձ»:

Նկատելով ամենը՝ Ստյոպան  փորձում է անկեղծ զրուցել հետը.  «Նա միշտ էլ ասում էր այն, ինչ մտածում է: Երբեք չէր քաշվում: Մի օր,  երբ մենակ էինք տանը, ու ես կոտորում էի ինձ, որ  նրա համար ընթրիք պատրաստեմ, ասաց. «Տաթ, մի արա նենց, որ մեր մանկության ընկերությունը հօդս ցնդի: Դու գիտես, որ ես աշխարհում ամենաշատը  Լուսոյին եմ սիրում, ինքն էլ ինձ, քո անիմաստ տեսարանները ոչ մի օգուտ չեն տան»:  Ես ինձ  ստորացված  զգացի, էնպես ներկայացրեց, ոնց որ չար կախարդ լինեի: Բայց խոստովանեմ՝ եթե Լուսոն այդ ժամանակ ընկներ ձեռքս, կգցեի ոտքերիս տակ և կհարվածեի»:

Չնայած տղայի զգուշացումներին՝ Տաթևիկը շարունակում է իր  «չար գործն» անել:  Երկու տարի անց Լուսինեն և Ստյոպան բաժանվում են, բայց ոչ խանդի պատճառով. «Պատճառն ավելի խորքային էր, նա խաղամոլ էր դարձել… դրա մասին չեմ ուզում խոսել, բայց Տաթեւը ոչ մի կապ չունի, ես առհասարակ ընկերոջս չեմ խանդել, ընդհակառակը, ես թույլ էի տալիս, որ նա  սիրուհի ունենա կամ շփվի այլ աղջիկների հետ, իհարկե, առանց լուրջ նպատակների: Ես գիտեի, որ եթե նրան չեմ կարող տալ այն ամենը, ինչի կարիքը զգում է, ապա դա կարող է ստանալ ուրիշներից»,-պատմում է Լուսինեն:

Իդեպ, այժմ Տարթևիկն ու Լուսինեն մոտ ընկերուհիներ են: Միմյանց հետ մտերմացել են  մի քանի ամիս առաջ: Երկուսի խոսքով՝ իրենք սիրել են անարժան մեկին, ում պատճառով ատել են իրար և ում շնորհիվ մտերմացել միմյանց հետ: Բայց չշտապենք…

Ամիսներ շարունակ Լուսինեի հետ անհաջող հաշտեցման փորձերից հետո տղան   առաջարկություն է անում Տաթևիկին. «Աշխարհն իմն էր, վերջապես կարող էի գրկել Ստյոպային, համբուրել նրան…իմ սերն ավելի էր բորբոքվել, բայց ես գիտեի, որ նա չի սիրում ինձ, այլ համակրում է, նա էր այդպես ասել, իսկ ես վստահ էի՝ շուտով կսիրի»,- պատմում է Տաթևիկը:

«Երբ դեռ ընկերություն էի անում Ստյոպի հետ, մի օր նա խոստովանեց, որ կիրք է զգում Տաթեւի նկատմամբ և միայն հանուն ինձ է զսպում իրեն: Երբ իմացա, որ միասին են, մտածեցի՝ վերջը լավ չի լինելու»,-պատմում է Լուսինեն:

«Լուսինեն ճիշտ է, բայց վատն այն էր, որ ոչ միայն Ստյոպան, այլ ես նույնպես կիրք էի զգում, միևնույն ժամանակ մտածում էի՝ եթե նրա հետ լինեմ, ինձ ավելի շատ կսիրի: Մենք մի քանի անգամ գիշերել ենք միասին, կյանքիս ամենալավ օրերն էին: Բայց Ստյոպան կորավ,  նրա կիրքը մարեց, իսկ նա  այդպես էլ չկարողացավ սիրել ինձ»,-ցավով պատմում է Տաթևիկը: Ըստ նրա՝ տղան ամիսներով չի զանգում իրեն, իսկ ինքը «երես չուներ» նրանց տուն  այցելելու: Նման ստորացումը հանգեցնում է նրան, որ աղջիկը հիասթափվի տղայից, տառապի ու փորձի մոռանալ նրան: Սերը մոռանալու ճամփին աղջիկը հանդիպում է Գարիկի, ով օգնում է դուրս գալ սթրեսից: Նրանք սկսում են ընկերություն անել, և աղջիկը պատմում էիր ողջ ճշմարտությունը իր մասին  «Երբ գիտես, որ կյանքդ կապելու ես սիրածդ էակի հետ, չես ուզում նրանից ոչինչ թաքցնել, նրան պատմեցի, որ ես ուրիշին եմ տրվել,  ափսոս նա չհասկացավ ինձ»:

Տաթևիկի խոսքով՝  Գարիկը լքում է իրեն, քանի որ այդպես էլ չի կարողանում ներել մի աղջկա, ով իրենից առաջ ուրիշինն է եղել. «Ես նրան չեմ մեղադրում, բայց չեմ էլ հասկանում, եթե մարդ իսկապես սիրում է, նա չի կարող այդքան դաժան գտնվել: Ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին, որքան էլ սիրեք    Ձեր ընտրյալին, մի՛ տրվեք մինչ ամուսնությունը, քանի որ ոչինչ հաստատ չէ, իսկ դուք կարող եք այդ բիծը կրել մինչև կյանքի վերջ»:

Նազենի Բաղդասարյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30