Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային միության հարցում Հայաստանի որոշումը՝ Պուտինի հաղթանակ»

Սեպտեմբեր 30,2013 17:09

«Ազատություն» ռադիոկայանԸստ Washington Post-ի խմբագրականի, ճնշում բանեցնելով նախկին խորհրդային երկրների վրա՝ Մոսկվան նրանց պարտադրում է անդամակցել Մաքսային միությանը։

Washington Post-ը գրում է՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հաղթանակ է գրանցել. էներգակիրների և անվտանգության ասպարեզներում Ռուսաստանին ապավինող փոքրիկ երկիր Հայաստանը հանձնվել և հայտարարել է, որ կանդամակցի Մաքսային միությանը, իսկ հետագայում կներգրավվի Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։

Washington Post-ը նաև Մոլդովայի հանգամանքն է նշում՝ գրելով, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքում այդ երկրի մասին քչերն են տեղեկություններ ունեցել, իսկ իմացողների մեծ մասն այն համարել է Ռումինիայի և Ուկրաինայի միջև գտնվող անհեռանկար, հետամնաց, անհույս երկիր, որը ղեկավարում է չբարեփոխված կոմկուսը, և որը հայտնի է մարդու օրգանների և կանանց թրաֆիքինգի հետ առնչվող սկանդալներով։ Հիմա Մոլդովան եվրոպական քաղաքականության ամենահաջողված օրինակներից է, քանի որ հաստատել է ազատական դեմոկրատիա, իսկ տնտեսությունը զարգացման փուլում է։

Մոլդովան ուր որ է պետք է ստորագրի Ասոցացման պայմանագիրը Եվրամիության հետ։ Կարծում եք՝ Ռուսաստանը ողջունո՞ւմ է Մոլդովայի հաջողությունը։ Բնավ ոչ։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Մոլդովայի և Եվրամիության համաձայնությունը խափանելու համար։ Մոսկվան հրաժարվում է մոլդովական գինուց, սպառնում է բարձրացնել գազի սակագինը, արտաքսում է Ռուսաստանում աշխատող մոլդովացի բանվորներին, գրում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ Պուտինը նույն գործելակերպն է կիրառում ոչ միայն Մոլդովայի, այլև Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ. – «Նպատակը մեկն է՝ ձախողել Եվրամիության Ասոցացման պայմանագրերը և իրականություն դարձնել կյանքի երազանքը՝ վերականգնել Խորհրդային Միության նման մի բան։ Հայաստանը չդիմացավ ճնշումներին և թեքվեց դեպի Եվրասիական միություն, որի կազմում դիկտատորական երկրներ են՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Սակայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը մնացին անդրդվելի և չհրաժարվեցին Եվրամիության հետ պայմանագրերից, որոնք նախատեսված է կնքել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա խիզախ ընտրություն է»։

Washington Post-ը ընդգծում է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնությունը և դրա մաս կազմող ազատ առևտրի պայմանագիրը կյանքի կոչելու համար այդ երկրները դեռ պետք է իրականացնեն լուրջ բարեփոխումներ, ընդ որում ոչ միայն տնտեսության բնագավառում։ Հարկ է կայացնել դատական անկախ համակարգ և բարեփոխել քրեական օրենսգիրքը։
Դեռ կան քաղաքական քննություններ, որոնք պետք է լավ հանձնել. Վրաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար Ուկրաինան պարտավոր է լուծել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խնդիրը։

«Այդ երկրները պետք է դիմանան Ռուսաստանի ճնշումներին։ Պարոն Պուտինը երկու բան է պահանջում՝ համաձայնեցնել սակագները և անվերապահորեն ճանաչել Ռուսաստանի գերակայությունը»։

Լիտվան և Լեհաստանը Եվրամիության ղեկավարներին հորդորում են հաշվի առնել Մոսկվայի ճնշումներն այդ երկրների վրա և փոքր-ինչ մեղմել դրանց նկատմամբ ներկայացված պահանջները։ Սակայն, ըստ Washington Post-ի, զիջումը սխալ կլինի։ Եթե օրենքի գերակայությունն անջատել տնտեսական օգուտներից, ապա հետագայում այդ երկրներում նահանջ կլինի։ Եվրոպական միության ղեկավարներն էլ այս երկու ամիսների ընթացքում պետք է շատ ակտիվ աշխատեն և համոզեն Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ ավարտին հասցնել արևմտյան արժեքներն արտահայտող այդ բարեփոխումները, այդ հարցում իր լուման կարող է ներդնել նաև Միացյալ Նահանգները։
Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30