Լրահոս
Օրվա լրահոսը

Independent. Հայոց ցեղասպանության ևս մեկ ապացույց

Հոկտեմբեր 14,2013 20:28

Թուրքերը պատրաստվում են խեղդել 1915թ. Օսմանյան կայսրության ժամանակ հայերի դեմ իրենց իրականացրած Հոլոքոստի 100-րդ տարելիցը՝ նշելով նույն տարում Գալիպոլիի ճակատամարտում իրենց տարած հաղթանակը: Բրիտանական «Ինդեփենդենթ» թերթում գրում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Սակայն ամեն ամիս արևմտյան վկայություններում ավելի շատ ապացույցներ են հայտնվում այն բանի մասին, ինչը Թուրքիան շարունակում է պաշտոնապես հերքել, որ հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է:

Այժմ հայտնվել է 1914-1918թթ. պատերազմի բրիտանացի ռազմական բժիշկ Ալեք Գլենի հիշողությունները, որը նա գրել էր իր որդուն, սակայն իր ընտանիքը հրապարակել է այն, և որն արձանագրում է հայերի նկատմամբ սպանդը:

Նամակը վերնագրվել է «Կրակագծում. պատերազմի և խաղաղության բժիշկ»: Հյուսիսարևմտյան Իրանից դեպի Բաքու գնալիս բժիշկ Գլենը գրում է, թե ինչպես էին բրիտանա-հնդկական զորքերն անցնում մի քանի հազար փախստական հայերի մոտով:

«Ապշեցուցիչ և ողբերգական տեսարան էր … ժամանակ առ ժամանակ մենք անցնում էինք մեռնող մարդկանց ճամփեզրերով, կամ գրեթե մահացած և շների ու շնագայլերի բաժին դարձած … մենք բարձրացրինք որոշ երիտասարդների, որոնք կարող էին ուշքի գալ ջորիների վրա, ու հասցրինք մինչև հաջորդ գյուղը»:

«Սալսբըրի Քրեգը (բրիտանացի բժիշկ, նրա ընկերը) հետո ինձ պատմեց, որ հանդիպել է մի ծեր փախստականի, նախքան նրա մեռնելը, որն իրեն մետաղադրամներով լի կաշվե գոտի էր տվել ու խնդրել, որ դրանով օգնի փախստականներին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031