Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում «Արսենալը» 6:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 19,2013 22:50

Հայաստանում բրիտանական օրերի շրջանակներում անցկացվող միամսյակի շրջանակներում Բրիտանիայի դեսպանատունը մշակութային, կրթական ծրագրերից բացի, իրականացնում է նաեւ մարզական միջոցառումներ:OLYMPUS DIGITAL CAMERA

O

Այսօր «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Դինամո» մարզական միության հետ համատեղ կազմակերպվել էր մինի ֆուտբոլի հանդիպում Լոնդոնի «Արսենալի» եւ «Լիվերպուլի» ֆան ակումբների միջեւ:

Բրիտանական դեսպանատան մամուլի քարտուղար Լիլիթ Քալանթարյանն Aravot.am-ին ասաց, որ այդպիսի հանդիպում նախօրոք պլանավորված էր եւ դեսպանատունը շատ ուրախ էր աջակցել այն կազմակերպել:

Հանդիպումից առաջ դեսպան Ջոնաթան Էյվսը ողջունեց թիմերին: Նա նշեց, որ ուրախ է տեսնել, որ անգլիական ֆուտբոլը մեծ տարածում ունի Հայաստանում եւ թիմերին հաջողություն մաղթեց: ՀՖՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը վստահություն հայտնեց, որ «Արսենալի» եւ «Լիվերպուլի» հայ երկրպագուները կրկնակի երկրպագում են Հայաստանի ազգային հավաքականին: Նա նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ողջունում է ֆուտբոլային նմանատիպ նախաձեռնությունները եւ միշտ պատրաստական է աջակցել դրանց կազմակերպմանը:

Ֆուտբոլասերներից կազմված թիմերը ցույց տվեցին, որ նաեւ լավ տիրապետում են գնդակին: Խաղն ավարտվեց 6:2 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»: Հանդիպման ավարտին դեսպան Ջոնաթան Էյվսը հաղթող թիմին պարգեւատրեց խորհրդանշական ֆուտբոլային գնդակով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031