Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը խզում է պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ

Հուլիս 02,2020 21:33

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով խաղում է «A» սերիայի «Ռոմայում», ցանկանում է խզել պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ եւ մշտական մնալ Հռոմում:

Corriere dello Sport հանդեսի տեղեկություններով, 31-ամյա  ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է զինագործների հետ եւ համաձայնեցրել համագործակցության դադարեցումը:

Այսպիսով, Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Ռոմա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031