Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ի մեյլի ոչ վստահելի լինելն ու ՌԴ-ից ՀՀ գաղտնալսող սարքերի ներմուծումը

Հոկտեմբեր 31,2013 13:26

«Ամեն մեկն էլ իրավունք ունի իրեն պաշտպանել գաղտնալսումից: Պարզապես դու քո նամակը ուղարկելիս գաղտնագրում ես: Կա այդ ծրագիրը, որը կոչվում է PGP»,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Նա խոսեց Հայաստանում ինտերնետ տիրույթի վերահսկման, ինտերնետ-օգտատերերի իրավունքների պահպանման, ու անձնական ինֆորմացիայի գաղտնիության հիմնախնդիրների մասին:

Պարոն Սաղյանի խոսքից այնպիսի տպավորություն ստացանք, թե մեր երկրում ինտերնետ վերահսկողության տեսանկյունից ամեն ինչ լավ է: Ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ-ում ինտերնետ օգտատերը ապահովագրվա՞ծ է անձնական տվյալների օգտագործումից: Պարոն Սաղյանը պատասխանեց. «Անհատական տվյալների մասին ունենք օրենք, բայց օրենքում նշված չէ այն մարմինը, որը վերահսկում է օրենքի կատարումը: Այժմ նոր օրենք է մշակվում, որը  ներառելու է եվրոպական միության տարածքում ընդունված նորմեր՝ օրինակ՝ իրավունք չկա մշակել անհատական տվյալներ առանց անձի հետ պայմանագիր կնքելու:  Մասսայական պրոբլեմի հետ մենք չենք շփվել»:

Պարոն Սաղյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը գործում

է օրենքի սահմաններում, և անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված դեպքերում գաղտնալսումը թույլատրվում է: Այնուհետև մանրամասնեց. «Ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում, և պետք է օպերատորները թույլ տան ոստիկանությանը այս տվյալները ստանալ օրենքով սահմանված դեպքերում»:

Այն լուրերին, թե ՀՀ-ն ՌԴ-ի կողմից գաղտնալսող սարքեր է ստացել, պարոն Սաղյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, բայց մենք չենք կարող նման գաղտնալսող սարքեր արտադրել: Մինչև այժմ մենք օգտագործում էինք ամերիկյան, կամ ռուսական գաղտնալսող սարքեր: Հիմա արդեն երեք ամիս է՝ Սնոուդենի  բացահայտումներից հետո, ամեն երկրում այդ հարցը դարձել է արդիական»:

Պարոն Սաղյանը նաև նշեց, որ երեք օր առաջ DDOS գրոհ էր եկել ՀՀ-ի վրա և հազարավոր հարցումներ էին գալիս Հայաստանի վրա: Հետո մանրամասնեց.«Գրոհը մեր երկրից չէ, պետք է համագործակցել այն երկրի հետ, որից գալիս է գրոհը: Դրա համար անհրաժեշտ է համագործակցություն»:

Կիբեր-անվտանգության տեսանկյունից պարոն  Սաղյանը նշեց, թե մենք սաղմնային վիճակում ենք գտնվում ու շարունակեց. «Չենք կարողացել հասնել նրան, որ մարդիկ հակավիրուսային ծրագրային ապահովումը պարտադիր դնեն, որ ծրագրային ապահովման օրիգինալները օգտագործվեն»:

Գրիգորի Սաղյանը նաև զգուշացրեց, թե Googl-ի մեյլը վստահելի չէ, դրա մասին հայտարարել է հենց Google-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031