Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ում էլ կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ

Հոկտեմբեր 31,2013 15:38

Yerkir.am- Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թիմերի միջեւ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Գործին, իհարկե, լծվել է նաեւ մամուլը: Ուշագրավ է, որ թեկնածուների թիմակիցները մրցակցին եւ նրա թիմին մեղադրում են այն բանում, ինչով իրենք են հենց զբաղվում: Օրինակ` ԲՀԿ-ականները անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մեղադրում են, թե նա իբր խախտում է օրենքը եւ Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական փուլում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Մարդուն մեղադրում են մի բանում, որով ԲՀԿ-ն, ի դեմս Ծառուկյանի, զբաղված էր ողջ քարոզարշավի ընթացքում. տրակտորից սկսած` էլ ինչ ասես չբաժանեց:

Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս մեղադրանքներին, Արայիկ Գրիգորյանը նշեց, որ այս կերպ փորձ է արվում վարկաբեկել իր բարեգործական գործունեությունը: Պատգամավորն ընդգծեց, որ, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ հիմա ընդամենը ներկայացնում է կատարված աշխատանքների արդյունքները:

«Շուտով ընտրություններ են, մենք էլ ունենք մեր թեկնածուն, եւ շատ բնական է, որ պետք է քարոզարշավի ժամանակ ներկայացնենք այն ամենը, ինչ արել ենք եւ թե ինչ ենք պատրաստվում անել: Բայց մի բան Ձեզ միանշանակ կարող եմ ասել` քարոզարշավի ընթացքում մենք բարեգործական որևէ գործունեություն չենք իրականացնում, և դրա կարիքն էլ չկա»,- վստահեցրեց պատգամավորը:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից հնչող մեղադրանքներին, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «կնոպկա»սեղմողներ են, Գրիգորյանը հիշեցրեց, որ նույն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր:«Ընտրություններով կյանքը, իհարկե, չի ավարտվում, պետք է այնպես անել, որ հետո իրար աչքերի մեջ նայելիս չամաչեն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031