Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան. «Եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում»

Նոյեմբեր 11,2013 17:02 Share

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և մի քանի ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ “Ոսկե հուշամեդալով”՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար: Ա. Աշոտյանը շեշտել է, որ պարգևներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարևոր կապիտալ է.” Ես, որպես կրթության և գիտության նախարար ակնկալում եմ հետևողականություն կրթության որակի բարելավման հարցում: 
Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա: Այս իմաստով իմ պահանջներն ու ակնկալիքները, սիրելի ուսանողներ, ձեզանից մեծ են, ես խնդրում և պահանջում եմ՝ եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում”,-իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կրթության որակի բարելավմանը միտված ՀՀ ԿԳՆ ծրագրերին, բուհերի դասախոսական անձնակազմի սերնդափոխությանը, սփյուռքահայ ուսանողների իրավունքներին և մի շարք այլ խնդիրների: Նախարարը նշել է, որ բուհական համակարգում արդեն ներդրված են կրթության որակի ապահովման բոլոր եվրոպական չափանիշները, սակայն, կարևոր է նաև, որ ուսանողներն իրենք փորձեն լինել նախաձեռնող: “Ինչու ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ որ Դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ”,- նշել է նախարարն ու հավելել, որ նախորդ քննաշրջանում շուրջ 1800 ուսանողներ կանգնած են եղել բուհից դուրս մնալու եզրին: Նախարարի խոսքով սա ուսանողների մոտ 3,5 տոկոսն է և բավական մտահոգիչ ցուցանիշ է, որը միաժամանակ վկայում է, որ կրթության որակի չափանիշները բուհերում խստացվել են: ԿԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ չափանիշներ են սահմանվում ուսման վարձերի վերաբերյալ: Ա. Աշոտյանը հորդորել է օրենքի ընդունումից հետո լինել հետևողական, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից: Միաժամանակ ԿԳ նախարարի տեղեկացմամբ, հիմք ընդունելով կառավարության որոշումը, արդեն հաստատվել են սոցիալապես անապահով ուսանողների ցուցակները, ովքեր, ըստ իրենց սոցիալական անապահովության միավորի, ստացել են 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ: “Նախարարության կողմից 1000 ուսանողի զեղչ էր նախատեսված, սակայն նախապես սահմանված առաջադիմության չափանիշներին համապատասխանում էր ընդամենը 200 ուսանող: Մենք երկու անգամ իջեցրեցինք միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը՝ հաշվի առնելով, որ ծրագիրը մեկնարկում է առաջին տարին ու ամեն դեպքում խոսքն անապահով ընտանիքների ուսանողների մասին է: “,- նշել է նախարարը և հավելել, որ ձեռնարկված քայլերի արդյունքում ավելի քան 700 անապահով ընտանիքների ուսանողներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930