Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասսայական հաղորդակցությունը կարող է դառնալ առանձին առարկա»․Ավետ Դեմուրյան

Նոյեմբեր 11,2013 19:05

Նոյեմբերի 11-ին Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ սեմինար «Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում» թեմայով: Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի գիտական ղեկավար Ավետ Դեմուրյանը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը, ԵՊԼՀ դասախոս Ջոն Բալյանը:

SAM_9581

ՍԵմինարի ընթացքում իրենց ողջույնի խոսքը ասեցին ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

SAM_9584

Նաեւ քննարկվեցին Հայաստանի դերը մասսայական հաղորդակցության մեջ եւ գլոբալիզացիայի արդի միտումները, ինտերնետի դերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը եւ մի շարք այլ թեմաներ:

Նախարար Աշոտյանը կիսվեց իր փորձով ուսանողներին հետ: Խորհուրդ տվեց լինել ստեղծարար, օպերատիվ, լակոնիկ, ունենալ ճկուն մտածելակերպ, կարողանալ օգտվել ժամանակակից տեխնիկայից.

«Քաղաքական գործիչը իր գործունեության ընթացքում պետք է լինի շատ օպերատիվ՝ պատրաստ լինի պատասխանելու տեղում եւ հիմա: Նա շատ ժամանակ չունի պատրաստվելու, ավելի խորը ուսումնասիրելու խնդրի առարկան եւ, պետք է հաշվի առնել, որ ժամանակ ձգելու հնարքները այլեւս շատ  դժվար են աշխատում: Օրինակ՝ եթե ինձ զանգում են մի տհաճ հարցով, ես ասում եմ՝ զանգե՛ք իմ հասարակայնության հետ կապերի վարչություն, որ մի կես ժամ ժամանակ շահեմ, թե հետո ի՞նչ եմ պատասխանելու: Գնալով այդ հնարքները ավելի քիչ են գործածվում, քանի որ քեզ էլ չեն զանգի, կզանգեն մեկ այլ մարդու, ով այդ պահին իրենց չի  «ցրի»»:

Ավետ Դեմուրյանը Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մասսայական հաղորդակցությունը կարող է դառնալ առանձին առարկա, եվ այդ սեմինարը առիթ էր ծանոթացնելու ուսանողներին եւ դասախոսներին այդ հասկացության հետ: Նա նաեւ իր խոսքում նշեց, որ Հայաստանը կազմում է համաշխարհային մեդիայի մի մասը.

«Աշխարհը հետաքրքրվում է մեր պրոցեսներով, բայց ամենը կախված է նրանից, թե որքան են դրանք ազդում համաշխարհային պրոցեսների վրա, կարո՞ղ են դառնալ դրա մի մասը: Արդեն մենք այդ պրոցեսի մեջ ենք, այդ պատճառով պետք է իմանանք համաշխարհային մեդիայում մեր տեղը ո՞րն է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930