Լրահոս
Օրվա լրահոսը

5 երեխաները սպասում են հորը

Նոյեմբեր 13,2013 11:06

Նոյեմբերի 5-ի Մաշտոցի պողոտայի պայթյունների եւ բախումների ժամանակ բերման է ենթարկվել, ձերբակալվել, ապա մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել է հինգ երեխաների հայր, ազատամարտիկ 43-ամյա Ալեք Պողոսյանը։
Նա իր հինգ երեխաների, մոր եւ կնոջ հետ բնակվում է Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի մի անկյունում գտնվող մեկ հարկանի հյուղակում։ Երեկ, երբ այցելեցինք նշված բնակարան, ակներեւ էր, որ այն մի կերպ էին «իրար արել»։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ալեք Պողոսյանի կինը՝ Մանեն, երեկ մեր զրույցում ասաց, որ դժվար են գոյատևում. իրենց միակ եկամուտը բազմազավակության 51000 դրամ նպաստն է։ Պողոսյանի կինը նշեց, որ ամուսինը Շանթ Հարությունյանի ընկերն է եւ հոկտեմբերի 31-ից միացել է Շանթի նստացույցին. «Ալեքը հիմա չի աշխատում, աշխատել է Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղի դպրոցում՝ պատմության ուսուցիչ, որից հետո էլ 3 տարի գյուղապետ է աշխատել։ Մենք հիմա ընտանեկան նպաստով ենք ապրում»,- հուզմունքը զսպելով՝ պատմում էր կինը։ Անդրադառնալով նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքին՝ Մանեն ասաց, որ մինչ տունը խուզարկելը համացանցով են տեղեկացել ամուսնու եւ Շանթի բերման ենթարկվելու մասին։ Ալեք Պողոսյանի կնոջ խոսքով, իրենք փորձել են տեսակցել Ալեքին, սակայն թույլ չեն տվել։ Այժմ չգիտեն, թե ինչ վիճակում է։ «Տունն այդ օրը անսպասելի էնքան մարդ էր մտել, որ էրեխեքը իմացան՝ ինչ ա եղել, ու հիմա որտե՞ղ ա իրենց հայրը։ Ինքը ոստիկանի չէր կարող հարվածել, ինքը բարի է, ինքը չէր կարող նման բան անել, էստեղից ում էլ հարցնեք կասեն, որ ինքը այդ տղան չի»,–նշեց Մանեն։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930