Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամենադժվար 3 պաշտոնները՝ ըստ Արմեն Աշոտյանի. (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2013 21:02

Այսօր Գյումրու արվեստների 3 բուհերի` Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը թվարկեց, թե իր կարծիքով  որոնք են  ամենադժվար պաշտոնները Հայաստանում:

Նախարարը այսպիսի  միտք հնչեցրեց  բողոքավոր ծնողներից մեկի երկար ելույթի պատճառով, որին Արմեն Աշոտյանը խնդրում էր կարճ խոսել, սակայն տիկինը շարունակում էր տալ իրեն հուզող հարցերը: Նախարարն ասաց. «Մի բան ասեմ ` չեք նեղանա չէ՞, նստեք», ու շարունակեց. «Ես մի անգամ կատակել եմ ու իրականում շատ դառը ու ճիշտ կատակ է, Հայաստանում  ամենադժվար 3 պաշտոնները գիտե՞ք որոնք են` ՀՀ նախագահի պաշտոնն է, որովհետև յուրաքանչյուր հայ ի բնե քաղաքական գործիչ է և գիտի, թե ինչպես ղեկավարի երկիրը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետև յուրաքանչյուր հայ գիտի, թե ֆուտբոլիստը էդ պահին պետք է պասը տար ու չտվեց և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, որովհետև չկա հայ, որը չգիտի, թե ինչ պետք է անել կրթության համակարգի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930