Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում հայ-ռուսական հարաբերություններին պատմական ակնարկ անելով` անդրադարձավ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը:
Լեւոն Շիրինյանը ներկայացնելով փաստաթղթեր, մեջբերելով դրանցից դրվագներ` ասաց, որ շատ կարեւոր է մեզ համար, որ այսօր Ռուսաստանի ղեկավարությունը, որը գալիս է Հայաստան`իմանա, որ մենք գիտենք այն ամենը, ինչ արել են նախկինում:
Լեւոն Շիրինյանը գտնում է`մենք պետք է կարողանանք դրոշակ վերցնել, մենք պետք է ռուսներին հրամցնենք, ոչ թե անընդհատ սպասենք, որ մեզ ինչ որ բաներ հրամցնեն:
«Մաքսային միություն գնալու առումով` մեր ընտրությունը ճիշտ է` Հայաստանի անվտանգության համար: Մենք պետք է աշխատենք նրանց հետ, մեր տեղը պինդ եւ լավ նվաճելու համար, լուծել բոլոր չլուծված հարցերը, այլ ոչ թե վասալի տրամաբանությամբ շարժվենք, որից ոչինչ չենք շահի: Մենք պետք է մեր պայմանագրերով աշխատենք նրանց հետ, մեր պայմաններով»,- ասաց Շիրինյանը` նշելով, որ պետք է թուրքից ազատվելու հարց դնենք, Արեւմտյան Հայաստանը ծաղկեցնելու խնդիրը:
Կարդացեք նաև
Լեւոն Շիրինյանը համոզված է`«Եթե խուսափենք Մաքսային միությունից` Ուկրաինայի վատ օրինակն այստեղ է լինելու: Մենք պետք է դիրքեր ապահովենք մեզ համար»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ