Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ինչո՞ւ է դեմ մի փոփոխության, որով Հովիկ Աբրահամյանը պետք է ավելի շատ գումար վճարի. «168 ժամ»

Դեկտեմբեր 12,2013 12:23 Share

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած առաջարկը քննարկելու ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ է այս փոփոխությանը, քանի որ ձկնաբուծարաններ ունի և չի ցանկանում, որ իր ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի գինը բարձրացվի։

Հովիկ Աբրահամյանն ի պատասխան՝ ասում է, որ ինքը ձկնաբուծարաններ չունի, և հիմա է հասկանում, թե ով է մամուլում հոդվածներ պատվիրում այն մասին, որ ինքը ձկնաբուծարանների սեփականատեր է։

Բայց զավեշտալին ոչ թե այս մեղադրանքներն են, այլ օրենքի քվեարկությունը. ԱԺ նախագահը կողմ է քվեարկում այս փոփոխության ընդունմանը, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ դեմ։

Լավ, ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ՀՀԿ անդամ՝ պարտադրված է եղել կողմ քվեարկել, բա Զարուհի Փոստանջյանն ինչո՞ւ է դեմ մի փոփոխության, որով Հովիկ Աբրահամյանը պետք է ավելի շատ գումար վճարի օգտագործված ջրի դիմաց, եթե համոզված է, որ նա ձկնաբուծարաններ ունի։ Հիշեցնենք, «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես՝ նրա եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031