Լրահոս
Օրվա լրահոսը

Փառանձեմ մայրիկի ասելիքը` Դավութօղլուին. «Ինձ թվում է`հայի սերունդ ես, թուրք ես դարձել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 12:53

Արցախյան պատերազմի առաջին զոհի` Էդիկ Տոռոզյանի մայրը`Փառանձեմ մայրիկը այսօր երկու ժամ ճանապարհ էր կտրել, որ մարզից Երեւան գար ու միանար «Մարիոթ» հյուրանոցի դիմաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ ցույցին:

Նա կրկին լաց էր լինում եւ խնդրում`«Երկիրը փրկեք: Մինուճարիս մատաղ եմ արել Արցախին, էսօր արցախցին եկել ու հայաթափում է Հայաստանը: Ոտքի կանգնեք, երկիրը փրկեք: Իմ բալայի արյունը ջուրը չլցվի»:

Հետո ասաց, որ եթե Ահմեդ Դավութօղլուին տեսներ, կասեր. «Ինձ թվում է` հայի սերունդ ես, թուրք ես դարձել: Դավութօղլի` Դավիթի տղա: Բայց ամոթ է, որ մեր ցեղասպանությունը չեք ճանաչում, նորից 15 թիվ եք սարքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031