Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է ուսուցողական սեմինար դատավորների և դատախազների համար

Դեկտեմբեր 12,2013 13:41

Այսօր Ծաղկաձորում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն պրակտիկայի թեմայով սեմինար դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

Սեմինարի ընթացքում դատական համակարգի ներկայացուցիչները և ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետները կքննարկեն թրաֆիքինգին առնչվող քրեական գործերի դատական պրակտիկան, ինչպես նաև կուսումնասիրեն, թե ինչպես են միջազգային իրավական գործիքները ներառվում թրաֆիքինգին վերաբերող դատական պրակտիկայում: Մասնակիցները նաև կկիսեն իրենց փորձը և կքննարկեն աշխատանքային թրաֆիքինգի դատավարությունների ժամանակ ապացուցման բեռի հետ առնչվող մարտահրավերները: Միջոցառումը վարում է Իտալիայից ժամանած փորձագետը, որը կներկայացնի իր փորձը, որպես դատախազ, ով զբաղվում է մարդկանց թրաֆիքինգի դեպքերով:

Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը նշեց. «Այսօրվա սեմինարը կարևոր ներդրում է թրաֆիքինգի դեմ պայքարի 2013-2015 թթ.. ազգային գործողությունների ծրագրի իրականացման գործում: Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին վերլուծելուիրենց աշխատանքը մարդկանց թրաֆիքինգի հետ կապված դեպքերով, քննարկելու թրաֆիքինգի հետ առնչվող դատավարության առանձնահատկությունները և կենտրոնանալու մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության միջազգային լավագույն փորձի վրա»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը հավելեց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ողջունում է աշխատանքային խմբի վճռականությունը հասնելու օրենքի և կառավարման տարբեր դերակատարների մասնակցությամբ այնպիսի համակարգի, որը կաջակցի զոհերին և արագ կգտնի և կպատժի հանցագործներին: Այս սեմինարը պետք է օգնի մեր գործընկերներին բարելավելու իրենց կարողությունները թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, ինչպես նաև նրանց համար արդարության ապահովման գործում»:

Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի մաս է կազմում և իրականացվում է ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ:

ԾԱՂԿԱՁՈՐ, Հայաստան, 2013 թ. դեկտեմբերի 12 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031