Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին ՍԾՏՀ 29րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում

Դեկտեմբեր 12,2013 14:13 Share
Edvard Nalbandyan

Հարգելի գործընկերներ,

պարոն Գլխավոր քարտուղար,

տիկնայք և պարոնայք,

Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք  նրա աշխատանքներին՝ ուղղված  սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:

Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը։ Որպես Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը։

Այս ժամանակահատվածում ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, դիտորդների և ճյուղային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների  իրականացման ուղղությամբ:

Տիկնայք և պարոնայք,

ՍԾՏՀ-ում նախագահությունը հաջորդ վեցամսյա ժամանակաշրջանով  փոխանցվեց Բուլղարիային: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել իմ բուլղարացի գործընկերոջը և վստահեցնել, որ բուլղարական նախագահությունը կարող է ապավինել մեր աջակցությանը` իր ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն:

News.am. Թուրքական մամուլում հրապարակումներ էին եղել, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը։

Էդվարդ Նալբանդյան. Մեր և միջազգային հանրության դիրքորոշումը  հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ։

ԱրմԻնֆո. ՍԾՏՀ  նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարարը: Արդյո՞ք  նախատեսվում է նրա հետ հանդիպում,  և եթե այո, ապա ի՞նչ հարցեր են քննարկվելու:

Էդվարդ Նալբանդյան. Հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում նաև Թուրքիայի արտգործնախարարի։ Իսկ ինչ ենք քննարկելու, դրա մասին կասենք հանդիպումից հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031