Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Ղուլարյան. «Մտնում է գյուղ եւ ասում ՝ էս ինչ երկիր ա, էս ինչ մարզպետ ա, դավայ քշենք…»

Դեկտեմբեր 12,2013 20:04

Վերջերս  Տավուշի մարզի  հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից հեռացել է 3 ընտանիք: Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում  մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսի  ժամանակ այդ մասին հարց տվեցինք, հարցնելով, թե որո՞նք են  սահմանագոտուց արտագաղթ ծնող  պատճառները: Մարզպետն  ասաց. «Բարեկամավանից  3 ընտանիք եթե արտագաղթել է, չգիտեմ, համենայն  դեպս, Բարեկամավանի գյուղապետն  էլ իր կնոջը Մոսկվայից է բերել եւ նրա հետ ամուսնացել: Ես վաղը լինելու եմ Բարեկամավանում, կտեսնենք՝ ովքեր են գնացել: Բայց ես կարծում եմ, որ դրանք հաստատ կամ զինվորական ընտանիքներ կարող են լինել կամ  ինչ-որ  մի բան այնպես չէ…Կճշտենք, համենայն դեպս, դա այնքան էլ լավ լուր չէր, որ 3 ընտանիք  դուրս է եկել: Մեր խնդիրը այսօր, կարծում եմ՝ բոլորիս խնդիրը  նրանում է  կայանում, որ մենք մարդկանց ոգեւորենք: Ես  կարծում եմ՝ ոչ այդքան ճիշտ մոտեցում կա որոշակի անհատների մոտ, երբ  փորձում են յուրաքանչյուր խնդիր, որ բարձրացվում է, այդ խնդիրը ձեւակերպել՝ որտեղ կեցությունն ավելի լավ  է, այնտեղ պետք է ձգտել: Եթե  այդպես լինի, մենք կմոռանանք չէ՞ մեծ մեծերին, մեր ազգային, հերոսական, ազատագրական պայքարը: Այդ ժամանակ է, չէ՞  ծնվել, որ ոչ միայն հացիվ է մարդը մարդ: Առաջին հերթին՝ իր բարոյականությամբ, իդեալոգիայով, իր հայրենասիրությամբ, մարդասիրությամբ, հող ու ջրին ամուր կառչելու մեծ ունակությամբ: Հիմա ես չեմ ասում, թե արտագաղթ չկա, բայց ես ասում եմ մի ուրիշ բան: Ես 100 տոկոս գիտեմ եւ համոզված եւ դա ինքս եմ ապացուցել նաեւ, որ արտագաղթի ընդհանուր նկարագրի, ծավալի մեջ սահմանամերձ հատվածը կազմում է մի փոքր, աննշան հատված:

Գնացողները գնում են միշտ թիկունքից, արտագաղթողները միշտ լինում են նրանք, ովքեր որ հողի, սահմանի…. այդ  պատերազմական գործողությունների ժամանակ, որ ոչ մասնակցել են, ոչ էլ արյուն ունեն թափած, ոչ էլ, այնտեղ կներեք, սրբություն կա, գերեզման կա…Կարող ենք հատ-հատ դնել, նայել, թե որ համայնքում ինչ են արվել, քանի համայնքում  դպրոց, քանի տեղ մանկապարտեզ, համայնքային կենտրոն, ճանապարհ, ջուր, ոռոգում, գազ եւ այլ հարցեր; Եվ տեսնել՝ քանի ակտիվ կենսադիրք ունեցող  մարդ մտել է  գյուղ, ասել՝ ժողովուրդ ջան, համբերեք, մեր վիճակն է, մեր երկիրն է, մենք թուրքի հետ պատերազմի մեջ ենք, համբերենք, դիմանանք, որ կարողանանք մեր հողը պահել:  Եվ քանի կենսադիրք ունեցող մարդ է մտնում նույն գյուղ եւ ասում է՝ էս ինչ երկիր ա, էս ինչ մարզպետ ա, էս ինչ գյուղապետ ա, դավայ քշենք, դավայ գնանք միտինգ անենք..

Մենք, եթե ուզենանք այսպես ապրել, չենք կարա.. Մենք պետք է մեր  ժողովրդի կողքին կանգնենք, ակտիվ, լիդեր մարդիկ, այն մարդիկ , ովքեր իրենց հետեւից տանելու ունակություն անեն եւ այն մարդիկ, ում խոսքը լսում է, այդ մարդիկ պետք է… Ոչ  մեկը հավերժ չէ, պետք է ժողովրդի էմոցիաների վրա չխաղալ եւ չալեկոծել ժողովրդի ներքնաշխարհը: Մեր  ժողովուրդը, փառք աստծո, ոչ շատախոս է, ոչ էլ մեծ պահանջներ է դնում: Շատ համեստ, աշխատավոր, քրտնաջան ապրող մարդիկ են, հերոս ժողովուրդ է մեր տավուշցին: Պետք է   ուղղակի տավուշցու հոգեկան վիճակը մի քիչ խաղաղ թողել եւ մնացած հարցերին էլ լուծում կամաց-կամաց կտանք: Ես համոզված եմ, որ արտագաղթի հետ կապված կան խնդիրներում լրագրողները մեզ կարող են օգնել, ես կխնդրեմ, եթե կան տվյալներ, կա ինֆորմացիա..  Եթե  ձեր տեսակետով, ձեր կարծիքով, կան համայնքներ, որտեղ մենք անուշադրության ենք մատնել որեւէ ոլորտ, հուշեք մեզ, ասեք, մենք միշտ էլ պատրաստ ենք ընդառաջ գնալ,լսել ձեր ձայնը եւ ձեր առաջարկով մի գյուղում չանել որեւէ ներդրում, ուրիշ գյուղում անել, եթե կան նման հարցեր, խնդրում ենք մեզ հուշել»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. marat says:

    Այս մարդու էվոլյուցիան,կամ ավելի ճիշտ դեգրադացիան սահմռկելի է:Չնչին
    մարդուկը դարձել է մեր ճակատագիրը ամենակրիտիկական,վտանգավոր ու
    պատասխանատու պահին:Արդյունքը՝արտագաղթ,գործազրկություն,չմշակված
    ու ամայացած հողեր,դատապարտվածություն…Սատանայի,խեղկատակի,հու –
    դայիկի խրախճանք:

  2. Garegin says:

    Երկնքից նոր իջած, ոտերն ամպոտ հրեշտակ ներկայացող հրեշը՝ Արմեն Ղուլարյանը մոռանում է, որ 90-ականներին էլ է մարդկանց ոգևորել և իր փոխարեն սահման ուղարկել: Թիկունքի առնետը որտեղից կարող է իմանալ մարտական գործողությունների, արյուն թափելու և ազգային հերոսական պայքարի մասին: Հող ու ջրին ամուր կառչելու մեծ ունակությունից կարող են խոսոլ միայն հայրենիքի նվիրյալները, այլ ոչ թե արմենները: Միգուցե Ս.Օհանյանը գնդապետի կոչում շնորհելու հետ քեզ համար մարտական ուղի էլ է գրել, դրա համար էլ ոգևորված հայրենասիրություն ես քարոզում: Մարզպետի տեսանկյունից արտագաղթողները միայն զինվորականների ընտանիքներն են… կատարյալ տխմարություն:
    Իհարկե մեր ժողովուրդը շատախոս ու պահանջկոտ չէ, այլապես քեզ նմանները վաղուց փողոցում հայտնված կլինեին: Արմեն Ղուլարյան դու քո տեսակով, աշխատաոճով և ապրելակերպով այսօրվա իշխանությունների գնահատականն ես:

  3. hovhannes says:

    ,,Ես 100 տոկոս գիտեմ եւ համոզված եւ դա ինքս եմ ապացուցել նաեւ, որ արտագաղթի ընդհանուր նկարագրի, ծավալի մեջ սահմանամերձ հատվածը կազմում է մի փոքր, աննշան հատված,,:
    ՈՒմ ենք խաբում պարոն մարզպետ,դատարկված սահմանամերձ գյուղերի բնակիչներին,թե
    արտերկիր տեղափոխված ազատամարտիկներին:Մեր ժողովուրդը ի տարբերություն ձեզ
    շատախոս չէ,մեծ պահանջներ չունի,համեստ է,աշխատավոր,քրտնաջան,հերոս:

  4. Aram says:

    Ըստ Տավուշի մարզպետի ամեն ինչ շատ լավ է, ընդհամենը Բարեկամավան գյուղից 3 ընտանիք են հեռացել, այն էլ հավանական է զինվորականներ են: Ես կարծում էի, որ փորձառու հետաքննող լրագրողը պետք է որ մարզպետի կողմից հնչեցված հարցերը վերստուգեր, նոր թուլ տար, որ իր գրչի միջոցով մարզպետն իրեն գովերքի: Ամոթ է…

  5. Ashot says:

    Եթե Ղուլարյանն ասեց,որ արտագաղթ չկա,որ ինքը թողած իր գրպանը լցնելու միտումները մտածում է տավուշեցու մասին,ուրեմն կարծում եք դա այդպես դարձավ?Բնավ էլ ոչ:Ազնիվ,խելոք,չարքաշ տավուշեցին ապրում է սեփական քրտինքով ու աշխատասիրությամբ:Իսկ հանճարեղ մարզպետն օգտվելով իր ղեկավարած մարզի բնակչության հնազանդությունից՝ ,,լապշա է կախում բոլորի ականջներին,,: Եթե նա մտածող լիներ՝ողջ գործունեության ընթացքում երևի դեպի Տավուշ տանող մի ճանապարհ կլիներ և ոչ թե ժամանակ առ ժամանակ իր գրպանը կլցներ ճանապարհաշինության գումարները:Եվ վերջապես բանը մի անգամ կարելի է ասել:Միևնույնն է այս երկրում ,,ճիշտ խոսողի գլուխը ծակ է,,:Երիտասարդների բարձրացրած հարցերն անպատասխան են,սահմանամերձ տարածքներում միայն ծերերն են, երիտասարդները արտագաղթել են,գյուղերն էլ դատարկվում են:Եթե մարզպետը կաշառքներով ու թվեր նկարելով ներկայացնում է ինչ ուզում է և նրան լսում ու հավատում են՝ ասելու ոչինչ չի մնում:Մնում է կամ ,,ձայնը կտրել,, ու սպասել լուսավոր օրերի կամ էլ արտագաղթել:

  6. Sergey says:

    Հասկացանք,Ղուլարյանը ճարեց հերթական ուղին՝ ստեղծված իրավիճակից միանգամայն չոր դուրս գալու համար:Մենակ թե հետաքրքիր է ում,ինչ և ինչքան վճարեց այս անգամ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  7. Suren says:

    Իմ կարծիքով շատ ավելի վատ է,եթե արտագաղթողը զինվորականներն են:Ճիշտ ու խելացի կլինի եթե զինվորականը պահվի ուշադրության կենտրոնում,մնա պաշտպանի սահմանը,քան թե արտագաղթի ու հույսը մնա գյուղերում մնացած ծերերի վրա:Նրանց էլ մի օր իրենց երեխաները կտանեն ու դռները կփակվեն: Սա է իրականությունը:

  8. Բղդո says:

    Արա դե մարզպետը ինչի սխալվելու իրավունք չունի՞,մարդանմանը յուղա վառում:Մարզի ամեն գյուղից մի երեք ընտանիք որ արտագաղթի ,ինքը ավելի քիչ աչք ու բերան կունենա իրա վրա,ջեբն էլ լիքը կլի:

  9. Վահե says:

    Տավուշի մարզփետը իր առանձնասենյակից երբևէ դուրս չեկած կարծիքներ է հայտնում և լրագրողներին ու հասարակությանը ներկայանում է հրեշտակի թևերով:Հետաքրքիր է ում է հաշվետվություն ուզում ներկայացնել,եթե ժողովուրդը հիասթափված արտագաղթում է տեղական վայ իշխանիկի երեսից,իսկ սրա ու իշխանությունների հեչ պետքը չէ:

  10. artashes says:

    Ժամանակն է գնդապետ Ղուլարյանին շնորհել գեներալի կոչում:Որոնք են պատճառները:1.Նրա
    պրոֆեսիոնալ,արհեստավարժ հայրենասերի որակները,իր խումհարաթափ ոգևորությունը ազգին
    հաղորդելու կարողությունը:2.Ռազմավարական հմտությունների ակնառու աճը/300մ կրակի տակ
    գտնվող ճանապարհի փոխարինումը 3500մ կրակի տակ գտնվող ճանապարհով/:3.Ոսկեղենիկ
    հայերենով արտահայտվելու մակարդակը ընդհուպ մոտեցել է 2 հայտնի գեներալների բառբառային
    լեզվամտածողությանը:4.Մարզը դեմոգրաֆիական ուժասպառության հասցնելու անուրանալի ձիրքը
    5.Բանասիրական-էթնոգրաֆիական նորամուծություններ մտցնելը/ոչ միայն հացիվ…/աստվածա –
    շնչյան խոսքը ազգային-ազատագրական շարժմանը վերագրելը:6….7….8….9….10….11….12….13….
    Ժամանակն է նրան շնորհելու գեներալ – մարզխեղդի կոչում:

  11. nver says:

    մարզպետին մի քննադատեք մարզից ահագնացող արտագախթի համար քանի որ նրա գործը սեփկան բիզնեսն է ու պաշտոնների ռակիրովկայից փող աշխատելն թե չե կպել եք հայրենիք պետական շահ ու էլի մի կանի ,,էժան,, բաների հետևից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031