Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝ ո՞վ էր եւ ինչի՞. «32 ատամի» դերասանին վնասվածք հասցնողը չի հայտնաբերվել. News.am

Դեկտեմբեր 28,2013 19:07

«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից վնասվածք հասցնելու դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Չի հայտնաբերվել նաեւ նրան վնասվածք հասցրած անձը:

Զրուցել են նաեւ Կարեն Մկրտչյանի հետ, որն ասաց, թե հիմա համեմատաբար ավելի լավ է զգում, ցավերը ավելի քչացել են: Դերասանը, սակայն, շարունակում է մնալ անվասայլակին, բժիշկներին չի վստահում, այդ իսկ պատճառով տնային պայմաններում ժողովրդական բժշկության մեթոդներով փորձում է ապաքինվել:

Նա նշեց, որ իրենց շքամուտքում տեսախցիկներ չկան, առանձնապես հույսեր էլ չի կապում դեպքի բացահայտման հետ: «Ոչ մեկ ոչ զանգել է, ոչ հետաքրքրվել, այդ գիշերը չեն թողել քնեմ, շտապում էին,  երեւի խառն են ամանորյա նախապատրաստություններով, հարցաքննել են, բայց դատաբժշկի ուղեգիր էլ չեն տվել: Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝  ո՞վ էր եւ ինչի՞, բայց ինչպես հասկանում եմ՝ դա իրավապահներին չի անհանգստացնում»,- ասաց դերասանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031