ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի` ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը:
Ընդգծել է, որ ձեռնարկվել են հետախուզական և տեղեկատվական միջոցառումներ՝ վստահեցնելով, որ ցամաքային զորքերն իրավիճակի վերաբերյալ ունեն համապարփակ հետախուզական տեղեկատվություն։
Այս հայտարարությունները հնչել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ակտիվության աճի և ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների ֆոնին։
Կարդացեք նաև
Թեհրանը շարունակում է զգուշացնել, որ նոր ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ ռազմակայաններն ու ռազմածովային ուժերի օբյեկտները կհայտնվեն հարվածների թիրախում։
Միաժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն: Հոկտեմբերի 7-ին ամերիկյան Axios լրատվականը հաղորդել է, որ Պենտագոնը հրահանգել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։
Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (նոյեմբերի 4) ոչինչ չի լինի:



















































