Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար. «Աշխարհն էլ է մեզ վստահում» (Ֆոտոշարք)

Հունվար 27,2014 16:30

Ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջախաղացումը կասեցնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվեցին ինը հայ զինվործառայողներն ու նրանց  հրամանատարը: Պարգևատրվել է 10 անձ՝ դասակի հրամանատար Արմեն Հովհաննիսյանը, մայոր Մնացական Ավագյանը, շարքայիններ Էդիկ Դադամյանը, Մխիթար Վարդանյանը, Դավիթ Իսրայելյանը, նռնակաձիգ Սասուն Հակոբյանը, գնդացրորդ Հրայր Համբարյանը, ավագ հրաձիգ Ռաֆայել Ավդալյանը, նռնակաձիգ Արսեն Հարությունյանը, հետախույզներ Արտակ Շիրվանյանը և Արթուր Օհանյանը:

«Մեր բանակի դեմքը հունվարի 20-ին հակառակորդի մոտ 30 հատուկ ջոկատայիններին հետ շպրտած 9 հոգանոց հայկական խումբն է, շարքային զինվորն է, դիրքապահը: Մենք թույլ չենք տա, որ մեր բանակի կերպարը ոչնչացվի, ինչպես դա թույլ չտվեցինք այդ օրը թշնամուն»:

Զինվորներին պարգևները հանձնելուց հետո Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում  ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց. «Ահա մենք այսպիսին ենք` Մարտունիներից մինչև Սպիտակ, Ջերմուկ, Էջմիածին, բոլորս միասնական պաշտպանում ենք մեր Հայրենիքը: Այսպես միասնական պիտի լինենք»:

«20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք էր բերվել հայ ժողովրդի միասնության, արիության եւ բազմաթիվ դժվարություններին դիմակայելու շնորհիվ: Փառք ու պատիվ  մարտի դաշտում բոլոր զոհվածներին,  նրանց, ովքեր լուռ եւ առանց օգնություն կանչելու մինչեւ վերջ պայքարել են, զոհվել կամ անհետ կորել: Եվ չնայած մենք նրանց մասին ոչ մի տեղեկություն չունենք,  մենք պահպանում եւ սերունդներին ենք փոխանցում նրանց պայծառ հիշատակը: Մենք այդպես ենք հաղթել եւ պայքարին զուգահեռ բանակ ստեղծել», – հայտարարել է նախարարը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական բանակի հզորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքներից է:  «Աշխարհն էլ է մեզ վստահում: Միայն անցյալ տարվա ընթացքում մենք մասնակցել ենք տասնյակ բազմազգ զորավարժությունների ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի եւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում, մենք բարձր ենք պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը:Դրան զուգահեռ մենք կարողացել ենք մեծ հաջողություններ գրանցել նաեւ միջազգային պաշտպանական համագործակցության ոլորտում եւ ամրապնդել հայկական կողմի ձեռքբերումներն իրավական դաշտում», – նշել է պաշտպանության նախարարը:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները`PHOTOLURE-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031