Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիխուանա` բաճկոնի ծոցագրպանում

Փետրվար 13,2014 14:05

Փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին և 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին:

Խուզարկությամբ Համլետ Ղ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 85.86 գ և 8.3 գ դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը կանեփի թուփ է, որն ինքը քաղել է Շիրակամուտ գյուղի ձորի հարակից տարածքից:

Նույն օրը, ժամը 23.00-ին, դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Համլետ Ղ.-ի մոտից հայտնաբերվածը 78.94 գ կշռով մարիխուանա թմրամիջոց է:

ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Համլետ Ղ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը` արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728