Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հացադուլ հայտարարել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ կասկածվող երիտասարդը

Փետրվար 14,2014 14:38

Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, որը գտնվում է ԱԱԾ-ի հատուկ պահպանման վայրում, հացադուլ է հայտարարել: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ նրան փորձել են համոզել, որ նման բան չանի,այդուհանդերձ նա հացադուլ է հայտարարել:

Փաստաբանը մեր զանգահարելու պահին այցելում էր Հարություն Սարգսյանին` պարզելու, թե ինչ է կատարվում: Հարություն Սարգսյանի` իր բողոքը նման ձևով արտահայտելու պատճառը, ամենայն հավանականությամբ, դատախազ Արմեն Մարուքյանի՝ 15 տարի ժամկետով պատժաչափ պահանջելն է:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Արմեն Մարուքյանը ընթերցեց մեղադրական ճառը, որը հունից հանեց ամբաստանյալին. վերջինս դատախազին ասաց, որ դուք հանցագործություն չեք բացահայտում, այլ հանցագործություն եք կատարում` թաքցնելով իրական մարդասպանին:

Մանրամասներին կանդրադառնանք փաստաբան Լուսինե Սահակյանի այցից հետո:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728