Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում չեն ընդունել 9 ամսեկան հիվանդ երեխային. «Ա1+»

Փետրվար 20,2014 16:34

Երևանի Քանաքեռ համայնքի բնակիչ Իվան Պողոսբեկյանը դիմել է մեզ՝ բարձրաձայնելով «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի ունեցող ապօրինությունների մասին։

Նրա խոսքերով՝ իր թոքաբորբով հիվանդ 9 ամսեկան երեխային 2 օր առաջ տարել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն։ «Դեղերի մի հատ ցանկ տվեցին, ասեցին որ առնեմ բուժեմ։ Շատ թանկ դեղեր են և ես չեմ կարող դրանք գնել»։ Քաղաքացուն նույնիսկ այլ հիվանդանոց չեն ուղարկել, միայն դեղեր են նշանակել և ուղարկել տուն։

Կառավարության այսօրվա նիստից հետո Իվանը մոտեցել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ներկայացրել խնդիրը։ Նախարարը վերցրել է քաղաքացու կոնտակտային տվյալները և խոստացել. «Ձեզ կզանգահարեն՝ այս հարցը կկարգավորեն»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728