Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոտնայայի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 2.5-4 տարվա ազատազրկման. «Ազատություն»

Փետրվար 24,2014 23:37

Զամոսկվորեցկի շրջանի դատարանն այսօր հրապարակեց Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործով անցնող 8 ամբաստանյալների դատավճիռը՝ նրանց դատապարտելով  2.5-4 տարվա ազատազրկման։

Մինչ դատավորն ընթերցում էր դատավճիռը, հարյուրավոր ակտիվիստներ դատարանի շենքի մոտ պահանջում էին ազատ արձակել մեղադրվող ակտիվիստներին։ Արդյունքում շուրջ երկու հարյուր ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից՝ հանրային կարգը խախտելու համար։

Այսօր երեկոյան ընդդիմադիր ակտիվիստները մտադիր են շարունակել իրենց բողոքի ցույցը Մանեժնայա հրապարակում՝ չարտոնված բողոքի ակցիայի տեսքով։

Բոլոտնայայի գործով  8 ամբաստանյալները մեղադրվում են ոստիկանների նկատմամբ  զանգվածային անկարգությունների և բռնության կիրառելու մեջ

 

Մանրամասն կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728