Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը

Փետրվար 25,2014 16:25

Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 21-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը: Փետրվարի 25-ից սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը տեւելու է մինչեւ մարտի 30-ը։ Ուկրաինայի ԿԸՀ-ն մինչեւ մարտի 15-ը ստեղծելու է 225 շրջանային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է ներառված լինի առնվազն 12 հոգի։ Ընտրական հանձնաժողովներն իրենց հերթին պարտավոր են մինչեւ ապրիլի 4-ը ստեղծել ընտրատեղամասեր։ Այսօրվա դրությամբ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներն են՝ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Պյոտր Պորոշենկոն: Իր մասնակցությունը չի բացառել նաեւ նախկին վարչապետ, օրերս բանտից դուրս եկած Յուլյա Տիմոշենկոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728