Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Լեւոն Արոնյանը մեկնարկում է հավակնորդների մրցաշարում

Մարտ 12,2014 00:37

Մարտի 13-ին Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը:

Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիյար Մամեդյարովը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը եւ Պյոտր Սվիդլերը շրջանային մրցակարգով 14 տուրում կպայքարեն հաղթողին որոշելու համար, ով էլ 2014 թվականի վերջին եռամսյակում շախմատի աշխարհի թագի համար կհանդիպի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հավակնորդների մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 600 հազար եվրո է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ candidates2014,fide.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31