Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀէԿ-երը վնասում են շրջակա միջավայրը». Արևիկ Հովսեփյան

Մարտ 18,2014 15:27

ՄԱԿ-ի գլխավորությամբ ամբողջ աշխարհն արդեն 21 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2014 թ.-ի Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կրում են «Ջուր և էներգիա» խորագիրը:

«Այս տարի մենք ներառել ենք այն մասնագետներին, որոնք առաջնային կապ ունեն ջուր և էներգիա ոլորտի հետ: Նախագիծը ուղղված է հանրային իրազեկմանը: Ամեն տարի ամսի 22-ին մենք իրազեկում ենք հանրությանը մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և գալիք տարվա պլանների մասին».-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում «Լինենք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակներում ասաց նախագծի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը:

Ներկա էին նաև «Ազգային ջրային համագործակցություն» հ/կ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանն ու ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ Երվանդ Միրզախանյանը:

«Քանի որ ջուրը կապվում է մեր կյանքի բոլոր բնագավառների հետ, բոլորին հետաքրքրում է այս թեման: Ջուրն ու էներգիան միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ ջուր արտադրելու համար էներգիա է անհրաժեշտ, իսկ էներգիա ստանալու համար՝ ջուր: Ջրային տեսության պետական կոմիտեն իր խնդիրների մեջ ունի ջրի և էներգիայի կրճատումներ: Իրենց նպատակներից մեկը էներգիայի կրճատումն է ջրի օգտագործման բնագավառում: Ըստ իմ տեղեկությունների՝ Հայաստանում էներգիայի 43 տոկոսը մենք ստանում ենք ատոմային կայանից, հիդրոէլեկտրակայանից 33 տոկոս, ջերմաէլեկտրակայաններից 24 տոկոս, արևային և քամու էներգիաները ընդամենը 0.05 տոկոսն են,- ասաց Արևիկ Հովսեփյանն ու ավելացրեց,- պետք է մեծ ուշադրություն դարձնենք փոքր հէկ-երի կառուցման վրա, քանի որ բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում շրջակա միջավայրի պահպանման համար»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31