Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր

Մարտ 18,2014 18:39

Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքրության և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների և դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:

Խորհրդակցության շրջանակում, մասնավորապես ներկայացվել և քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում  իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:

Առանձին քննարկվել են նաև սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:

Անդրադարձ է եղել նաև օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31