Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները խոստանում էին մասնակցել «Դեմ եմ»-ի հանրահավաքին. (Տեսանյութ)

Մարտ 19,2014 19:48

Մաշտոցի պողոտայից  «Դեմ եմ պարտադիրին» շարժման մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբի եւ Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներով իրազեկման թերթիկներ բաժանեցին անցորդներին իրազեկելով, որ շաբաթ օրը՝ մարտի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու: Երիտասարդները թմբուկներով ու բարձրախոսով քաղաքացիների ուշադրությունն էին հրավիրում եւ հորդորում, անպայման, մասնակցել նրանց խոսքերով. «հակաօրինական, հակասահմանադրական կենսաթոշակային բարեփոխումներին»:

IMG_2064

Նրանք պայմանավորվեցին հանդիպել օպերայում՝ Կարապի լճի մոտ, որտեղից կրկին խմբեր կազմած տարբեր փողոցներով շարունակեցին իրազեկման ակցիան:

IMG_2067

Թերթիկները ստացած քաղաքացիներից ոմանք բորբոքված քննարկում էին, թե նրանց  աշխատավարձից քանի տոկոս է պահվում՝ խոստանալով, անպայման, ներկա գտնվել հանրահավաքին:

IMG_2080

Նշենք, որ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությանը միացել են Խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որոնք դիմեցին Սահմանադրական դատարան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների:

IMG_2071

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31