Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կան տուժածներ

Մարտ 22,2014 11:38

Meteo.am. Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1990 թ.), դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Վարորդ՝ 1989 թ. ծնված Լ. Ու.-ը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Խ.-ը (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացնել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31