Լրահոս
Օրվա լրահոսը

Տնեցիներին սպառնացել է, որ տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզին է լցրել իր վրա

Մարտ 22,2014 14:08

Police.am Մարտի 21-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ վերջույթների մակերեսային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արարատ Բ.-ն, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ` 1996 թ. ծնված Մերի Բ.-ն և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ` 1975 թ. ծնված Նորայր Բ.-ն:

Արարատ և Մերի Բ.-երի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 02.20-ի սահմաններում, ամուսնու եղբոր` Նորայր Բ.-ի հետ տան պատկանելության հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, երբ վերջինս գազի վառարանի մոտ իր վրա բենզին է լցրել:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա:
Տուժողերին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31