Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենի թափուր պաշտոնի համար մնացին 3 թեկնածուներ

Ապրիլ 04,2014 13:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Տեղեկացնում ենք, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի 7 մասնակիցներից հարցազրույցի փուլ են անցել
3-ը` Անդրանիկ Արզումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան:

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: