Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Այվազյան. «Ռուսների թույլ տալով չէ, մեր ուզելով է» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 15:45

Անգամ լավագույն սցենարի դեպքում էլ Հայաստանը հունվարից շուտ Մաքսային միություն չի մտնի: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա ներկայացմամբ` ահռելի մեծ ծավալի աշխատանքներ դեռ կան անելու Մաքսային միության հետ կապված, որոնք դժվար թե մինչեւ մայիս ամիսը հասցնեն անել:

Պարոն Այվազյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը շատ ճիշտ էր` կապված անվտանգության, տնտեսական եւ քաղաքական հարցերով:

Անդրադառնալով գազի խնդրի քննարկման համար ստեղծված հանձնաժողովին, պատգամավորն ասաց. «Խնդիրն այն է, որ ինչպես է սահմանից 1000 խմ 189 դոլարով գազը մինչեւ կողքի շենքը դառնում 393 դոլար, այս խնդիրը պիտի պարզվի»:

Aravot.am-ի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է Իրանից ավելի էժան գազ ձեռք բերել, ինչպես որ հայտարարել էր Իրանի դեսպանը, պարոն Այվազյանն ասաց. «Իրանի ներկայացուցիչը նման բան չի ասել, եթե Իրանը 189 դոլարից ավելի էժան գազ տա, ես հրաժարական կտամ»:

Հարցին էլ` Ռուսաստանը մեզ թո՞ւյլ կտա Իրանից էժան գազ գնել, Վարդան Այվազյանն ասաց. «Ռուսների կամ որեւէ մեկի թույլ տալով չի, մեր ուզելով է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930