Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Ապրիլ 04,2014 18:00

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք,սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկեր ներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ:

Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ, չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին տրամադրել է հենց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները, որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930