Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականի հարցում Պուտինի «մատը խառն է». ֆրանսահայ գործարար. 1in.am

Ապրիլ 06,2014 14:15

«Որքան էլ անակնկալ էր այս պահին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, այնուամենայնիվ՝ նա վաղուց պետք է հրաժարական տար, բայց հարց է՝ ո՞վ պետք է լինի հաջորդ վարչապետը. սա է վախենալու: Սերժ Սարգսյանը ո՞ւմ պետք է բերի, ո՞վ կհամաձայնի կիսամեռած երկրի տնտեսությունը ղեկավարել, ո՞ր նորմալ անձնավորությունը այդպիսի ռիսկի կդիմի»,- «Առաջին լրատվական» հետ զրույցում նշեց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի հրաժարականի հարցում Պուտինի «մատը խառն է», քանի որ Պուտինի ազդեցությունը Հայաստանում հիմա շատ ավելի մեծ է. «Անշուշտ, Հայաստանը միշտ է լավ եղել Ռուսաստանի հետ, պարզապես վերջերս մեծ թափով ենք մտել իրենց ազդեցության տակ, և ես վստահ եմ, որ Պուտինը պետք է թելադրի ամեն ինչ, խրատի:

Հայաստանը վերջացել է. երանի ես սխալ լինեմ, բայց ես մտածում եմ, որ Պուտինը հիմա, դժբախտաբար, ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա Հայաստանի մնացորդների վրա: Մենք այլևս ազատ չենք: Ամեն օր լուրերով հետևում ենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք»,- ասաց նա:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930