Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք քաղաքացիները տեղյակ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ ադրբեջանական տարածքներ են Սյունիքի մարզը, Գեղարքունիքի մարզը, Վայոց Ձորի մարզը

Նոյեմբեր 09,2026 16:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեզ ասում են, որ եթե տեղյակ չեք Սահմանադրության նոր տեքստին, ի՞նչն ենք վիճարկում։ Պիտի հստակ նշենք, Ալիեւը հայտարարեց, որ լինելու է ոչ թե փոփոխություն ՀՀ Սահմանադրության, այլ պարտադրում է փոխել ամբողջ Սահմանադրությունը, ինչը չի  հերքվել Նիկոլ Փաշինյանի կողմից»,-միավորված ընդդիմության հետ իրավաբանների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Լիանա Գասպարյանը։

Ըստ իրավաբանի՝ փորձելու են ներկայացնել, թե ինչ իրավական հետեւանքներ է ունենալու Հայաստանի նոր Սահմանադրությունը։ «Այս հավաքի նպատակը սա էր, բայց սա ոչ միայն իրավաբանություն է, այլ քաղաքական ենթատեքստ ունի»,-ասաց Գասպարյանը։ Իրավաբանը հորդորեց քաղաքացիներին ուսումնասիրել Ադրբեջանի Սահմանադրությունը, որում ներառված են տարածքային նկրտումները։ «Արդյո՞ք քաղաքացիները տեղյակ են, որ ըստ իրենց սահմանադրության՝ ադրբեջանական տարածքներ են Սյունիքի մարզը, Գեղարքունիքի մարզը, Վայոց Ձորի մարզը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչպիսի վտանգներ կարող են լինել ՀՀ-ի համար՝ պետք է հիշել, որ Ադրբեջանի Սահմանադրության հիմքը 1918 թ-ի Անկախության  հռչակագիրն է «,-ասաց Լիանա Գասպարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի Հանրապետությունն համարվում է 1918-20 թթ պետության իրավահաջորդը։ Հենց այստեղ էլ հարց է առաջանում, ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին ՀՀ-ում նոր Սահմանադրությունից հետո՝ Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի, Վայոց Ձորի մարզի նկատմամբ հերթական զիջումները պահանջել ՀՀ-ից»,-մասնավորապես նշեց իրավաբանը։

 

«Այլ երկրի պահանջով ու իրենց քիմքին հարիր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու փաստն ինքնին անկախությունից նահանջ կատարել է նշանակում»,-նշեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ իրավաբան Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, մեզ պարտադրվում է «ալիեւյան սահմանադրությունը», որը  ենթադրում է Անկախության հռչակագրից հրաժարում։ «Եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե հանրաքվեն ունենա հաջողություն կամ հայ ժողովուրդն, այնուամենայնիվ, դեմ լինի նոր Սահմանադրության ընդունմանը։ Եթե Սահմանադրությունն ընդունվի՝ մենք կորցնելու ենք մեր երկրի անկախության հիմքերը, իսկ ՀՀ-ի անկախության համար հիմք է հանդիսացել Անկախության հռչակագիրը։ Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ մենք հրաժարվում ենք անկախության հիմքից։ Ավելին, համաձայնելով հանրաքվեին, մենք ընդունում ենք այն խեղաթյուրված մոտեցումը, որ մեր Սահմանադրությունը ունի տարածքային պահանջներ»,-մասնավորապես նշեց Արթուր Դանիելյանը։

Ճեպազրույցներն ամբողջությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30