Region Monitor. Իրանը ողջունում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, սակայն ընդգծում է, որ այն չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ անդրադառնալով TRIPP նախագծին։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը մտահոգություններ ունի ամերիկյան ուժերի հնարավոր գործողությունների վերաբերյալ և այդ մտահոգությունները հստակ փոխանցել է հայկական կողմին։
«Մենք պարտավոր ենք զգուշանալ ամերիկյան ուժերի չարամիտ գործողություններից։ Մենք մեր մտահոգությունը շատ հստակորեն փոխանցել ենք Հայաստանին, և մեզ վստահեցրել են, որ ամերիկյան ոչ մի ռազմական ուժ չի տեղակայվելու, իսկ նախագիծն իրականացնելու են հայկական ընկերությունները»,- նշել է Բաղաեին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































