Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի վատ սահմանադրությունը փոխարինել ալիեւյանով»․ Լեւոն Զուրաբյան

Նոյեմբեր 09,2026 17:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, միասնական ընդդիմության ու իրավաբանների հանդիպումն անհրաժեշտ էր, քանի որ քաղաքական առումով նպատակները ձեւակերպված են, բայց պիտի նաեւ հասկանալ, թե ինչ իրավական հետեւանքներ են պարունակում նոր սահմանադրությունն ու դրա ընդունման հետ կապված գործընթացները։

«Ոչ իրազեկ հանրությանը իրավիճակը ներկայացվում է որպես միջազգային նորմերի խախտում կամ Ադրբեջանի հետ առճակատման ստեղծում։ Սա սուտ է, եւ տեղի է ունենում Փաշինյանի կողմից Ալիեւի պարտադրած ծրագրի իրականացումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Հայաստանի հիմնական փաստաթուղթը տարածքային որեւէ պահանջ չի պարունակում․ նոր Սահմանադրությունը մեկ խնդիր է լուծում՝ ամրապնդում է ալիեւյան ռեժիմի ազդեցությունը։ «Ալիեւի պահանջների կատարումը կնշանակի հրաժարում պետության շարունակականության գաղափարից եւ 4-րդ հանրապետության անվան տակ պետականության հաջորդականության ողջ պատմության ոչնչացում։ Արդյունքում Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրի որպես վասալ, որի ներքին կառավարման բոլոր հարցերը պետք է արժանանան Ալիեւի հավանությանը»,-ասաց նա։

Գնահատելով իրավաբանների հետ հանդիպումը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ արդյունքները մոտ ապագայում զգալի կլինեն, նախատեսում են քարոզչական լայնածավալ աշխատանքներ մարզերում։

2015 թ,-ին Լեւոն Զուրաբյանը համակարգել է գործող Սահմանադրության դեմ քաղաքացիների ճամբարը, քանի որ այն ժամանակ որոշումը սխալ էր ու Հայաստանի շահերից է բխում վերադարձը՝ կիսանախագահական մոդելին։

«Այսօր մենք համախմբվել ենք, քանի որ ձեւակերպել ենք նվազագույն պահանջներ, որոնք այս բոլոր ուժերը պատրաստ են պաշտպանել։ Մենք ընդամենն ասում ենք, որ չի կարելի վատ սահմանադրությունը փոխարինել ալիեւյանով»,-ասաց Զուրաբյանը։

Այլ մանրամասները տեսանյութում։

Ճեպազրույցներն ամբողջությամբ այստեղ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30