Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն աշխատանքային քննարկում անցկացրեց համատիրությունների ղեկավարների հետ

Ապրիլ 15,2014 13:49

Այսօր` ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպում ունեցավ քաղաքի համատիրությունների ղեկավարների հետ:

Քաղաքապետը նշեց, որ ակնառու է համատիրությունների աշխատանքներում դրական տեղաշարժը, սակայն առավել բարձր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համատիրություններն ավելի սերտ համագործակցեն ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքապետարանի հետ: Օրակարգում դրված հարցերից առաջինն առնչվում էր ապրիլի 19-ին սպասվող համաքաղաքային շաբաթօրյակին: Ըստ քաղաքապետի՝ օրը պարզապես սիմվոլիկ նշանակություն չպետք է ունենա քաղաքի մաքրության պահպանման հարցում: Տվյալ դեպքում առավել կարևոր է հետևողականությունը ինչպես մաքրման, այնպես էլ կանաչապատման հարցում: Սամվել Բալասանյանն ավելացրեց նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ծառեր և տնկիներ, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պարտավոր է հոգ տանել ծառերի խնամքի համար:
Գյումրու քաղաքապետը հավելեց նաև, որ այս տարի նախատեսված է քաղաքի տարբեր թաղամասերում 20 խաղահրապարակների կառուցում, ինչպես նաև գումարներ` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար: Սամվել Բալասանյանը նշեց, որ շուտով կկազմվի ժամանակացույց, ըստ որի քաղաքապետը անձամբ կայցելի համատիրություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր համատիրությունների կողմից արդեն կատարված և նախանշված աշխատանքների մասնավորապես՝ բազմաբնակարանների մուտքերի երկաթյա դռների տեղադրում, խաղահրապարակների կառուցում, լուսավորություն, քաղաքապետարանի կողմից տրվող դրամական աջակցության հետ կապված հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930