Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի մէջ՝ պատերազմական վիճակ

Ապրիլ 17,2014 15:44

Այսօր 17 Ապրիլ 2014-ին, վաղ առաւօտեան ժամերէն Հալէպը բոլորովին այլ կացութեան մէջ յայտնուեցաւ:

Պատերազմական վիճակ է Հալէպի մեծաթիւ շրջաններու մէջ:

Հայաբնակ կարգ մը շրջաններ ինչպէս Նոր Գիւղ եւ Սիւլէմանիէ համարեա՛ ամայութիւն է:

Հիմնական բախումներ տեղի կ՚ունենան Աղիօլ, Պապ Ալ Հատիտ եւ Սէքէնէթ Հանանօ շրջաններուն մէջ:

Միւս կողմէն օժանդակութեան աշխատանքները կը շարունակուին, սննդամթերք եւ կենցաղային պիտոյքներու կողովներ կը բաժնուին, վիրաւորներ կը փոխադրուին եւ հիւանդանոցներու մէջ վիրաւորներու այցելութիւն կը կատարուի:

Ցարդ արձանագրուած է մէկ վիրաւոր` Կարօ Աւագեան (1966-ի ծնունդ), որ վիրաւորուած է Ճապրիէի շրջանին մէջ:

Հաղորդում` Մարիա Գաբրիէլեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930